Երկու հիասքանչ երկվորյակ եղբայրների՝ Ահարոնի ու Ադամի ծնունդը երջանկացրել էր ծնողներին: Սակայն այդ երջանկությունը շուտով մռայլվել էր՝ ծնվելուց մի քանի ամիս անց բժիշկները Ահարոնի մոտ հիվանդություն էին հայտնաբերել: Հիմա տղան պետք է մի քանի ժամը մեկ դեղ խմի:

Հենց այդ ժամանակ էլ ծնողները բախվել են երկվորյակներին իրարից տարբերելու դժվարությանը: Ինչպես պատմել է միաձվաբջիջ երկվորյակների հայրը՝ բրիտանացի Ջեյմս Մաքքոլնը, սկզբում ինքն ու կինը մարկերների օգնությամբ էին տարբերում երեխաներին, բայց այդ նշումը ջրի հետ շփումից հետո ջնջվում էր: Նրանք տարբեր միջոցներ են փորձարկել՝ տղաներին տարբեր սանրվածքներ արել, տարբեր հագուստ հագցրել, հայտնում է Informing

Բայց մի օր տատիկը շփոթել էր թոռներին, որոնք ջրի երկու կաթիլի պես իրար նման են, ու Ահարոնի փոխարեն դեղը Ադամին տվել: Տղային ստիված են եղել շտապ հիվանդանոց տեղափոխել:

Ծնողները կատարվածից սաստիկ վախեցել են: Անհանգստանալով իրենց երեխաների առողջության համար՝ նրանք որոշում են կայացրել՝ տղաներին դաջվածք անել: «Ես կայացրեցի այդ համարձակ որոշումը՝ իմ որդիներին մշտական դաջվածք անել »,- խոստովանել է Մաքքոլնը:

Իհարկե ծնողները ռիսկի չեն գնացել ու երեխաների համար ընտրել են անվնաս դաջվածք՝ հինայից, որը մոտավորապես 4-5 շաբաթից ջնջվում է: Իհարկե այն ստիպված են լինելու մշտապես թարմացնել, բայց նման «դրոշմը» կլուծի խնդիրը, նաեւ տղաներին չի խանգարի ավելի մեծ տարիքում, քանի որ այն պարզապես կարելի է մաքրել ու այլեւս չքսել: