Մինչեւ քաղաքական ուժերի ակտիվանալը` չի բացառվում, որ Հայաստանում գարնանն արդեն սոցիալական բողոքի ալիք բարձրանա: Այսօր` փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն են բողոքում, ինքնասպանությունների թիվն է աճել, գողություններն են շատացել: Այդ պատճառով կարծում եմ` գարնանն արդեն սոցիալական խնդիրների համար բողոքի ակցիաներ կանցկացվեն»,- ասաց Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով իրենց առաջիկա ծրագրերին եւ խորհրդարանական ընտրություններին, Արամ Մանուկյանն ընդգծեց, որ բծախնդիր են լինելու, որ կարողանան արդյունք գրանցել:

«Մեկ տարի առաջ մենք համագործակցում էինք երկու քաղաքական ուժերի հետ, սակայն ի՞նչ տեսանք: Այս անգամ մենք բծախնդիր ենք լինելու»,-ընդգծել է նա: