Թուրքմենիայի հանրապետության նախագահ Ղուրբանղուլի Բեդիմուհամեդովը կարգադրություն է ստորագրել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դրամական պարգեւներ բաժանելու մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Փաստաթղթում ասվում է, որ պետության ղեկավարի անունից դրամական պարգեւներ են շնորհվելու տարբեր հաստատություններում եւ կազմակերպություններում աշխատող կանանց՝ անկախ ունեցվածքի ձեւից։

Բացի այդ, նախագահը նվերներ կտա թոշակառու կանանց, պետական նպաստ ստացողներին եւ ասպիրանտուրայում ուսանող կամ դոկտորական դիսերտացիա պաշտպանող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։

Յուրաքանչյուր թուրքմեն կին մինչեւ մարտի 5-ը կստանա մոտ 11 դոլար։

Հանրապետության նախագահի կողմից Մարտի 8-ի կապակցությամբ դրական պարգեւները հանձնվում են արդեն մի քանի տարի։