Հարկային օրենսգիրքը չպետք է ծանրաբեռնվածությունը պետությունից փոխանցի բիզնեսի եւ քաղաքացիների ուսերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Պատասխանելով աշխատակիցների կողմից իրենց եկամտահարկի ինքնուրույն հաշվարկմանն անցման շուրջ Միության կարծիքի մասին հարցին, ինչպես առաջարկվում է օրենսգրքի նախագծում, Մակարյանը նշեց. «Դրական եմ վերաբերում այն ամենին, ինչը կբարձրացնի աշխատանքի հարմարավետությունն ու կկրճատի վարչարարական ծախսերը: Բայց եթե պետությունը պարզապես ցանկանում է հաշվառման բեռը փոխանցել բիզնեսին կամ քաղաքացիներին, համաձայն չեմ»:

Նրա խոսքով, հարկավոր է վստահ լինել, որ թղթի վրա գրվածն իրականության հետ անհամապատասխանություն չի ունենա, ինչպես դա բազմիցս պատահել է պրակտիկայում: