Լրատվամիջոցներում հրապարակում է հայտնվել նորվեգական ընտանիքի մասին, որի բոլոր անդամները ծնվել են փետրվարի 29-ին։ Խոսքը Անդենես քաղաքի 3 բնակիչների մասին է։ The Local-ը հայտնում է, որ Հայդի, Օլաֆ եւ Լեյֆ-Մարտին Հենրիքսենները ծնվել են տարբեր տարիների, բայց նույն օրը։

Հայդին ծնվել է 1960թ. փետրվարի 29-ին, Օլաֆը՝ 1964թ. փետրվարի 29-ին, իսկ Լեյֆ Մարտինը՝ 1968թ. փետրվարի 29-ին։ Նրանց մայրը՝ Կարինը, միակ կինն է, որը ծննդաբերել է տարվա երեք լրացուցիչ օրերին։ 1980թ. նա հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում, փոխանցում է Gazeta-ն։

Աշխարհում փետրվարի 29-ին ծնված մարդկանց քանակը հասնում է մոտավորապես 5 միլիոնի։