Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի տներից մեկում փետրվարի 27-ին որսորդական հրացանով ինքնասպան եղած 60-ամյա Հարություն Հարությունյանը դեպքի օրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքնասպանություն գործած տղամարդու ծանոթներից մեկը: Նրա խոսքով, Հարություն Հարությունյանը հաճախ է ալկոհոլ օգտագործել, նա երկար տարիներ տառապել է ալկոհոլային կախվածությունից:
«Նա հարբեցողության դեմ բուժվում էր, նրա քույրն էլ գյուղի բուժքույրն ա, նրա մոտ էր բուժվում: Պատմում են, որ այդ օրը շատ հարբած է եղել: Ասում են, որ շատ հին որսորդական հրացանից է կրակել հենց իր բերանի մեջ, իրենց տան առաջին հարկում»,-պատմեց ծանոթներից մեկը:
Նրա խոսքով, 60-ամյա տղամարդը ամուսնացած էր, ուներ երեխա եւ թոռներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, NEWS.am-ին ոստիկանությունից հայտնել էին, որ տղամարդն ինքնասպան է եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 27-ին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի տներից մեկում հրազենային վնասվածքով տղամարդ է հայտնաբերվել:





























