Քանի դեռ այսօր իշխանության են այն մարդիկ, որոնք կանգնած էին մարտի 1-ի ոճրագործության հրամանի շղթայի վերջում, նրանք թույլ չեն տա, որ քննությունը գոնե մեկ քայլ առաջ կատարի բացահայտման գործում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի չբացահայմանը։

Նշենք, որ ՀԱԿ-ը Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է մարտի 1-ը սահմանել հիշատակի օր։

«Նախ պետք է արձանագրել արդեն գոյություն ունեցող ավանդույթը։ Իսկապես բազմահազար երթեր են միշտ եղել մարտի 1-ին, մարդիկ եկել են իրենց հարգանքի տուրքը հայտնել անմեղ զոհերի հիշատակին։ Այսինքն ՝ սա կարելի է պաշտոնապես դարձնել պետականորեն նշվող օր, եւ երկրորդը՝ սրանով մենք ուզում ենք ասել, որ ժողովուրդը, հասարակությունը, մենք չենք հաշտվում այս իրողության հետ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։