Երեւանյան ակումբներից մեկում փետրվարի 28-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Հանրապետության փողոցում գտնվող «Պապարացի» ակումբում հաճախորդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը թեժացել ու բանը հասել է ծեծկռտուքի։
Ակումբի աշխատակիցներին չի հաջողվել կողմերին բաժանել, ահազանգել են իրավապահներին, որոնք բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Հանգամանքները պարզվում են։
NEWS.am-ի հետ զրույցում «Պապարացի» ակումբի տնօրեն Շանթ Քոչյանը նշեց, որ իսկապես միջադեպ եղել է, որին միջամտել են ակումբի անվտանգության աշխատակիցները եւ թույլ չեն տվել, որ այն վերածվի ծեծկռտուքի:
«Վիճաբանությունը սկսողներին քաշեցինք դուրս հանեցինք: Ոչ ոք չի տուժել, ակումբին վնաս չի հասել, ոստիկանություն կանչեցիք եւ նրանց միանգամից բաժին տարան»,-ասաց նա:





























