Սեպտեմբերի 19-ին Շվերդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

Հաղթանակի համար պայքարում են աջ-կենտրոնամետ կոալիցիան՝ գործող վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի Չափավոր կուսակցության գլխավորությամբ, եւ ձախ-կենտրոնամետ դաշինքը՝ սոցիալ-դեմոկրատները, կանաչները եւ Ձախ կուսակցությունը:

4-տոկոսանոց արգելքը հաղթահարելու շանսեր ունեն նաեւ ծայրահեղ աջ «Շվեդական դեմոկրատներ» կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթյալների եւ իսլամիստների դեմ կարգախոսներով:

Սոցհարցումների արդյունքներով՝ աջ-կենտրոնամետ դաշինքի շանսերն ավելի մեծ են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», շվեդական Ռիկստագի 2010թ. նախընտրական արշավը կարող է մտնել պատմության մեջ որպես ամենաոչսկանդալայինը:

Վերջին 74 տարում ավելի շատ իշխանության են եղել սոցիալ-դեմոկրատները, մոտ 60 տարի: