Բաքվում կազմակերպված հանցավոր խումբ է վնասազերծվել, որը վերջին 2 ամսվա ընթացքում խանութներից մոտ 10 կողոպուտ է կատարել։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ հանցավոր խմբի կազմում եղել են Վրաստանի եւ Ադրբեջանի 5 քաղաքացի։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՆԳՆ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է նախկինում դատապարտված Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Դարսալիային, Լեքսո Մոսիձեին, Մուշվիղ Փիրիեւին, Զաքիր Բայրամովինեւ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ռամազանովին։

Նշված քաղաքացիները Հուսեյն Ռամազանովի հրավերով Վրաստանից ժամանել էին Ադրբեջան 2 ամիս առաջ։

Նշենք, որ Արչիլ Դարսալիայի եւ Լեքսո Մոսիձեի նկատմամաբ  Վրաստանում հետախուզում է հայտարարված ծանր  հանցագործությունների մեղադրանքով։