Հիմնարկություններից մեկի աշխատակցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են խորքային ջրի պոմպ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վեդի քաղաքի Կասյան փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Արմեն Ե.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: