Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած դայակի նկատմամաբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը։ Քննությունը պլանավորում է ձերբակալված ուզբեկ կնոջը կալանավորել մարտի 4-ին։ Այս մասին Gazeta-ին հայտնել են իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
«Նրան կկալանավորեն ուրբաթ առավոտյան Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլչեխրա Բոբոկուլովան խոստովանել էր, որ սպանել է 4 տարեկան աղջկան։
Նախօրեին Մոսկվայում` մետրոյի «Օկտյաբրսկոյե Պոլե» կայարանում, ձերբակալվել էր երեխայի սպանության մեջ կասկածվող դայակը, որը ձեռքում էր պահել երեխայի կտրված գլուխը եւ սպառնում էր պայթեցնել իրեն:



























