Երեւանի Սասունցի Դավիթ հրապարակում փետրվարի 29-ին ուշագրավ  դեպք է տեղի ունեցել:  Ոստիկանները այս հրապարակից, որտեղ առեւտուր է իրականացվում, բերման են ենթարկել խաղատոմսեր վաճառող 47 տարեկան տաղամարդու: Ավելի ուշ պարզվել է, որ  բերման ենթարկելու պատճառը եղել է այսպես ասած ժամկետանց խաղատոմսերի վաճառքը:  Նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 100 սպրինտ-խաղատոմս:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Տղամարդուն բաց են թողել: Քննություն է կատարվում: