Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո Թուրքիայում տուրիզմի ոլորտ լուրջ կորուստներ է արձանագրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ՌԴ պատժամիջոցների հետեւանքով Անթալիայում միլիոնավոր դոլարների կորուստներ են կրում թե գյուղատնտեսությունը, թե տուրիզմի ոլորտը։
Անթալիայի քաղաքապետարանի տուրիզմի պատասխանատուներիվ Ռեջեփ Յավուզը հայտնել է, թե 2016-ի փետրվարին Ռուսաստանից Անթալիա է ժամանել ընդամենը 55 զբոսաշրջիկ։ Նա նշել է, թե 2016-ի առաջին 2 ամսում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է 99 տոկոսով։





























