Թուրքիայի Սոքեի փակ ռեժիմով բանտում պատիժը կրող հայ լեզվաբան Սեւան Նիշանյանին արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում:
Ստորագրահավաքը նախաձեռնողները պահանջում են, որ պետության կողմից իր պարտականությունները չկատարելու կամ կատարել չկարողանալու դեպքում պատասխանատվություն կրի հենց պետությունը, ոչ թե քաղաքացին, ավելին քաղաքացին նման պայմաններում չպետք է պատիժ կրի: Բացի դրանից, պահանջվում է, որ Նիշանյանին հնարավորություն տրվի ստեղծագործել կալանավայրում:
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը 11 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։





























