Ադրբեջանի Լերիքի շրջանում նախօրեին դպրոցի տնօրենը դանակահարել է հարեւանին։

Report-ի տեղեկություններով՝ 36-ամյա Սեիդ Քուրբանովի եւ գյուղական դպրոցի տնօրեն Ադիլ Ռահիմովի միջեւ վեճ է ծագել։ Դրա հողի վրա Ռահիմովը դանակահարել է հարեւանին։

Կրծքին, մեջքին եւ ձեռքերին բազմաթիվ վնասվածքներ ստացած տղամարդը հոսպիտալացվել է եւ շտապ կարգով վիրահատվել։ Քուրբանովի վիճակը գնահատվում է ծանր։