«Ժառանգությունն» ամեն տեղ է, որտեղ պայքար կա եւ ամեն ինչ անելու է, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ:։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգությունը» ամեն տեղ է որտեղ պայքար է, մենք մասնակցել ենք պայքարների անհավասար պայմաններում, երբ ուրիշները դիտորդ էին, դրա համար մենք չենք վախենում պայքարից, բայց նաեւ մենք գնահատում ենք իրավիճակը, որ աննախադեպ պետական հանցագործության, ահաբեկչության պայմաններում առանց արտահերթ ընտրությունների հնարավոր չէ արտացոլել ժողովրդի իրական քվեն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ անգամ ամենակատարյալ Ընտրական օրենսգիրքն իզուր է, եթե հերթական տրամաբանությամբ պետք է իրականացվեն ընտրությունները։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կողմնակից է արտահերթ ընտրությունների: Նա ասաց, որ չի հավատում՝ իշխանությունները կամք կցուցաբերեն եւ այնպիսի ընտրական մեխանիզմներ կմշակեն, որ ընտրակեղծիքները նվազեն։
«Ոչ, ես չեմ հավատում իշխանություններին։ «Նոր Հայաստան» ճակատի մասնակցությամբ, նաեւ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների հետ ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինի արտահերթ ընտրություն, արտահերթ լուծում։ Դրան զուգահեռ «ժառանգությունը» իր առաջարկները ներկայացրել է եւ կմասնակցի այդ քննարկումներին, սակայն դրանց արդյունքը չի կարող էական լինել, քանի դեռ մեր վիճակն այսպիսին է»։




























