Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2015-ի հունվար-դեկտեմբեր ամսիներին կազմել է 48 522։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2015-ի դեկտեմբերին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 2913, ինչը 20 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Իսկ ամբողջ 2015-ին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2014-ի համեմատ նվազել է 28 տոկոսով։
2014-ին Թուրքիա էր այցելել 67 196 հայաստանցի։



























