Սիրիայի խորհրդարանի թեկնածուների թվում հայեր կան: Այդ մասին Հալեպից հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիայի թեմը: Թեկնածուների գրանցումն ավարտվել է մարտի 2-ին: Ընտրությունների բարձրագույն դատական կոմիտեն հայտնել է, որ մարտի 1-ի դրությամբ 8681 թկնածու է առաջադրվել, նրանց թվում նաեւ հայեր կան: Թեկնածուները պայքարելու են երկրի օրենսդրական մարմնում 250 տեղի համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանական հերթական ընտրությունները նշանակել է ապրիլի 13-ին:





























