Հայաստանի կառավարությունը մարտի 3-ին կայացած նիստում ընդունեց միջուկային աղտոտման դեպքում տարհանման կարգը։ Ռադիոակտիվ աղտոտման աղբյուրը պետք է պահվի պաշտպանիչ կոնտեյներում եւ տեղափոխվի անվտանգ վայր։ Աղտոտված տարածքը որոշելու համար մշտադիտարկում է իրականացվում։
Ռադիոակտիվ վարակված տարածքը շղթայվում է, իսկ բնակչությունը՝ տարհանվում։ Աղտոտված տարածքները ապաակտիվացվում են, իսկ այդ տարածքներում հասարակական կարգի պահպանություն է իրականացվում, որպեսզի կանխվի դիակապտությունը։ Իրականացվում է անձնակազմի դոզիմետրական հսկողություն եւ ճառագայթվածների բուժումը։





























