Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված են լինելու նաեւ էլեկտրոնային առեւտրի ժամանակ։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել մարտի 3-ին կայացած Կառավարության նիստում։
Ոչ պարենային որակյալ ապրանքը գնումից 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու իրավունքն առաջարկում են տարածել նաեւ էլեկտրոնային առեւտրի վրա։ Այդ իրավունքը պետք է պաշտպանվի, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները եւ կան ապացույցներ, որ այն գնել են հենց այդ վաճառողից։ Վերադարձի ոչ ենթակա ապրանքների ցուցակը առանձին է հաստատվելու։





























