Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Դարգեչիթի շրջանում քուրդ զինյալների դեմ գործողությունների ընթացքում 3 թուրք զինվորական է սպանվել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ Մարդինի Դարգեչիթի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) գործողությունների ժամանակ սպանվել են 3 զինվորական։  Նշվել է, թե քուրդ զինյալների հետ բախումները շարունակվում են հիշյալ հատվածում։