Բոլոր երկրներում օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը գալիս է Կառավարությունից։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը։
Նրա խոսքով՝ աշխարհի յուրաքանչյուր խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը պետք է Կառավարությանն իր աջակցությունը ցուցաբերի։ «Եթե ինչ-որ երկրում օրենսդիր մարմնում քաղաքական մեծամասնությունը դադարի Կառավարության նեցուկ լինել, ապա այդ երկրում քաղաքական ցնցումներ կսկսվեն, տեղի կունենա իշխանափոխություն եւ այլ համանման պրոցեսներ»,- նշել է է Նիկոյանը։





























