Հայաստանում երկու խոշոր հողմակայանի կառուցման նախագծերը չեն հանվել օրակարգից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Ներդրողները շարունակում են ուսումնասիրել կայանների շինարարության հնարավորությունները Շիրակի մարզի Քարախաչում՝ Ջավախք եւ Գոգարանց լեռների միջեւ, եւ Գեղարքունիքի մարզի Սոթքում:
Կայաններից առաջինը՝ 200-210 ՄՎտ հեռանկարային հզորությամբ, ծրագրում է կառուցել «Արէներջի» ընկերությունը, իտալական կապիտալի ներգրավմամբ: Երկրորդը կառուցելու է «Գրիար» շինարարական ընկերությունը:
2013 թվականին ամերիկյան DH Infrastructure եւ Black & Veatch ընկերությունները, վկայակոչելով նախկին ուսումնասիրությունները, Հայաստանի հողմային հզորությունները 275 ՄՎտ էին գնահատել:





























