Լեւոն Յոլյանին՝ էներգետիկայի նախարարի, իսկ Հովհաննես Հովսեփյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակելը կապված է բացառապես նրանց պրոֆեսիոնալ ունակությունների հետ։ Այդ մասին ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե այդ անձանց նման բարձր պաշտոնի նշանակելը վարձատրությո՞ւն էր «Այո»-ի շտաբում կատարած աշխատանքի դիմաց, Շարմազանովը չհամաձայնվեց։ «Առաջին անգամը չէ, որ նրանք ընդգրկվում են նախագահական քարոզչության շտաբում որպես առանցքային դեմքեր։ Նրանց նշանակումը կախված է բացառապես նրանց պրոֆեսիոնալ ունակությունների հետ»,- ասել է նա։
Դիտարկմանը, որ թե Յոլյանը, թե Հովսեփյանը խոշոր եկամուտներ են ստացել, Շարմազանովը պատասխանեց. «Դրա համար կա էթիկայի հանձնաժողով, եւ պարոն Յոլյանը ներկայացրել է եկամուտների ծագումնաբանության օրինականությունը»։
ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, թե ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքին եւ ԱԺ-ում դրա քննարկմանը։ Շարմազանովի խոսքով, աշնանը տեղի է ունեցելու ՀՀԿ հերթական համագումարը։





























