Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու եւ հուսալի գործընկերներ են ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռոգոզինի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության եւ ռազմա-տեխնիկական ոլորտներում:
«Բաքու կատարած այցի գլխավոր արդյունքը. կողմերը հաստատեցին, որ պատասխանատու եւ հուսալի գործընկերներ են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմա-տեխնիկական համագործակցությունն է»,- Twitter-ում գրել է Ռոգոզինը:
Հանդիպման ընթացքում Ալիեւը փաստել է բազմաթիվ ոլորտներում երկու երկրների հաջող համագործակցությունը: Նա նշել է Ադրբեջանի աճող դերակատարությունը Ռուսաստան ապրանքների մատակարարման հարցում, սակայն Ադրբեջանը շահագրգռված է ներկրողների շրջանում առաջին տեղը զբաղեցնելու հարցում:




























