ԲՀԿ-ն հավանաբար նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կարծիք կհայտնի եկող շաբաթ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհարբյանը։

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքին ծանոթանալիս ԲՀԿ-ի մոտ շատ հարցեր են առաջացել, սակայն կուսակցությունը հապճեպ գնահատականներից զերծ կմնա։ «Եկող շաբաթ մենք խորհրդարանական խմբակցության նիստ կհրավիրենք, ինչպես նաեւ մասնագետներ կհրավիրենք, որոնք աշխատում են նախագծի վրա, նրանց կուղղենք մեր հարցերը։ Դրանից հետո մենք կհայտնենք մեր կարծիքը»,-ասել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը հավանություն էր ստացել մարտի 3-ին կայացած Կառավարության նիստում։