Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբինի շրջանում ոստիկանության շենքի վրա մարտի 4-ի առավոտյան զինված հարձակման հետեւանքով 2 ոստիկան է սպանվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մարդինի Նուսայբինի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները ռումբով բեռնված մեքենան պայթեցրել են ոստիկանության շենքի մոտ, որից հետո սկսել են կրակ բացել ոստիկանության շենքի ուղղությամբ։
Հարձակման հետեւանքով սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել՝ 14-ը։





























