Ընտրական օրենսգրքի նախագծում դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը մինչեւ 8-ը սահմանափակելու մասին հոդվածը կարող է փոխվել։ Այս մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով՝ 8-ը նվազագույն թիվն է, որի դեպքում նրանք կարող են հսկել ընտրական գործընթացը։ «Դա մեզ համար վերջնական չէ եւ կարող է փոփոխվել։ Քննարկումները չեն բացառում, որ համանման հոդվածները փոփոխությունների կենթարկվեն»,- վստահեցրել է Սահակյանը։
Հարցին, թե ՀՀԿ-ն ինչ կարծիք ունի օրենսգրքի նախագծում նման հակասահմանադրական դրույթների մասին՝ ՀՀԿ պատգամավորը ասել է. «Ոչ ոք չի խոչընդոտում ազատ տեղեկություն ստանալուն, մենք ընդամենն ուզում ենք ընտրատեղամասերում կարգավորել աշխատանքը»։




























