Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների վերաբերյալ կա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: ՍԴ որոշման մեջ նշված է, որ դրանց հրապարակումը կարող է խախտել քվեարկության գաղտնիքը, ու այս առթիվ մենք ոչ մի նոր բան չենք կարող ասել: Այս մասին մարտի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Պատասխանելով այն հարցին, որ Ընտրական օրենսգրքի նախագծում ընդդիմությանը ոչ մի զիջում չի արվել քվեարկածների ցուցակների հրապարակման պահանջի հարցով, ՀՀԿ պատգամավորը նշեց. «Մենք բազմիցս քննարկել ենք այս հարցը, չեմ բացառում նաեւ հետագա քննարկումները: Մենք եւս մեկ անգամ բաց ու հրապարակային կխոսենք այս մասին Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ»:





























