Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Արփա-Սեւան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել է, մասնավորապես, «Արփա-Սեւան» թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքը: Արծարծվել են «Արփա-Սեւան» թունելով դեպի Սեւանա լիճ ջրի տեղափոխմանը, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անհրաժեշտ է համարել «Արփա-Սեւան» թունելի վերանորոգման աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը, ինչը կնպաստի թունելի արտադրողականության բարձրացմանը, եւ այդ կապակցությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:




























