Համաձայն ԿԲ օպերատիվ տեղեկատվության 2016 թվականի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165.0 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159.7 մլն դոլարի դիմաց (3.4 % աճ):
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի տվյալների2015 թվականին ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են 1,623.6 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 2,123.6 մլնդոլարի դիմաց(նվազում 23.5 %-ով):
Ընդ որում, այդ ստացված գումարների 46.3 %-ը կազմել են ռուսական ռուբլով փոխանցումները՝ 2015 թվականին կազմելով 45.7 մլրդ ռուբլի, որը նախորդ տարվա 43.3 մլրդ ռուբլու նկատմամբ աճել է 5.7 %-ով:
Ազգային արժույթով արտահայտված՝ 2015 թվականին ստացված գումարները կազմել են 776.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 881.9 մլրդ դրամի դիմաց, որը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ներհոսքի վերը նշված 23.5 % անկման համեմատ ավելի փոքր՝12.0 % նվազում:
Համաձայն ԿԲ օպերատիվ տեղեկատվության 2016 թվականի հունվար-փետրվարին ընդամենը ներհոսքը կազմել է 165.0 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի159.7 մլն դոլարի դիմաց(3.4 %աճ): Դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81.0 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 76.2 մլրդ դրամի դիմաց (6.3% աճ):




























