Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել։ Այսօր՝ մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով NEWS.am-ի այն հարցին, թե ինչու Ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները, որոնցով, ըստ նրանց, հնարավոր կլինի կանխել ընտրակեղծիքները։
«Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել, դատարկ խոսակցություններին վերջ տվեք։ Հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին, իրատեսական հարցերի մասին, ոչ թե մտադրություններ, մտահոգություններ, փաթաթում եք բոլորի վզին»,-հայտարարեց Աբրահամյանը։
Նշենք, որ նախօրեին հրապարակվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, որտեղ ընդգրկված չեն ընդդիմության առաջարկները։ Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը նախապես հայտարարությամբ ներկայացրել էր իր առաջարկները, ստեղծել առաջարկների փաթեթ, որի շուրջ առաջիկայում համախմբվելու են քաղաքական ու քաղաքացիական ուժերը։
Ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես են եղել «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները., որոնք եւս անընդունելի են համար ներկայացված նախագիծը եւ առաջարկներ ներկայացրել:



























