Թուրքիայում առաջին անգամ ճանապարհային ոստիկանները հեծանվորդի են տուգանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Յալօվա քաղաքում Էնգին Դենիզ Օզշեքերը փողոցում հեծանիվը վարել է ձեռքերը գրպանը դրած, որն էլ ստիպել է ոստիկաններին կանգնեցնել ու տուգանել նրան։ Ոստիկանները պնդել են, որ հեծանվորդը ձեռքերը գրպանը դնելով՝ վտանգել է երթեւեկությունն ու տուգանել 92 լիրայով (15000 դրամ)։

Հեծանվորդն ընդունել է իր մեղքը եւ վճարել տուգանքը՝ շեշտելով, թե ձեռքերը ցրտի պատճառով էր գրպանը դրել ու չի մտածել, որ դրանով վտանգում է երթեւեկությունը։