Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչները հայտնել են, որ Թուրքիայի բանակը կրակ է արձակել իրենց ուղղությամբ Սիրիայի Կամիշլի քաղաքի մոտ:

Քրդերի ներկայացուցիչ Ռեդուր Խելիլը հայտնել է, որ թուրքական զորքերի կողմից արձակած կրակից վիրավորվել է մեկ մարդ: Քրդերը պատասխան կրակ են բացել:

«Իրավիճակը  ներայումս լարված է»,- ասել է Խելիլը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը: