Հայաստանում պետական ոլորտում աշխատող տղամարդկանց թվում է՝ կանայք պակաս կրթված են: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» նոր հետազոտության տվյալները:

«Շատ հետաքրքիր հետազոտություն է, որ պետական հատվածում աշխատող տղամարդկանց թվում է՝ կանայք պակաս կրթված են եւ պակաս փորձ ունեն: Հենց այս կարծրատիպերի հետեւանքով է, որ կանայք ավելի քիչ են վարձատրվում եւ զբաղեցնում են ստորին օղակները»,- ասաց Նվարդ Մանասյանը: Փորձագետի խոսքով՝ թերեւս սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք մայրանալուց հետո 1 տարուց ավելի կորցնում են: