Ռուսաստանում հայտնի Տիմուր այծի համար Վլադիվոստոկ են բերել միանգամից երեք հարսնացուի։ Սաիրան եւ Կսյուշան Պրիմորիե են ժամանել Մարիյ Էլի Հանրապետությունից եւ Թաթարստանից։ Իսկ Մերձմոսկովյան շրջանից ժամանել է Մերկել հարսնացուն։ Այս մասին հայտնել է Պրիմորիեի սաֆարի զբոսայգու տնօրեն Դմիտրի Մեզենցովը։

Զբոսայգում կա ընդհանուր առմամբ 5 հարսնացու, որոնք հավակնում են տիրանալ Տիմուրի սրտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։