MESSENGER ավտոմատ միջմոլորակային կայանը Մերկուրիի ուղեծրում ածխաջրով հարուստ նյութ է հայտնաբերել, որը կարող է գրաֆիտից հին կեղեւի մնացորդ լինել: Այդպիսի կեղեւի առկայությունը բացատրում է, թե ինչու մոլորակի մակերեւույթն արտասովոր մուգ տեսք ունի: Նոր թեզը հեղինակները ներկայացրել են Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում:

Ըստ Lenta-ի, Մերկուրիի մակերեւույթն ավելի մուգ է, քան Լուսնինը: Սակայն երկաթը (այս նյութը համարվում է մթնոլորտից զուրկ երկնային մարմինները մգեցնող գլխավոր նյութը) Լուսնի վրա ավելի շատ է:

Որոշ գիտնականներ ենթադրում էին, որ Արեգակին ամենամոտ մոլորակի վրա հիմնական մգեցնող նյութն ածխաջրածինն է, սակայն անհայտ էր մնում, երկաթը մի՞շտ է եղել Մերկուրիի վրա, թե՞ այն բերել են միկրոերկնաքարերը:

Պատրիկ Պեպլովսկին ու նրա գործընկերներն ուսումնասիրել են Մերկուրիի ամենամուգ հատվածների չափումը: Ածխաջրածնով հարուստ նյութի եւ խոշոր խառնարանների կապը միանշանակ մատնանշում է նյութի տեղական ծագումը. այն թաքնված է եղել կեղեւի խորքերում, այնուհետեւ, երկնաքարերի հարվածների արդյունքում, հայտնվել մակերեւույթում: