Իրաքի հյուսիսում ամերիկյան ռազմական օդանավ է կործանվել: Միջադեպը տեղի է ունեցել Էրբիլի շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հետախուզական աշխատանք իրականացնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել, անձնակազմի բոլոր 4 անդամները փրկվել են: Օդանավում գտնվող մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Աղետը տեղի է ունեցել թշնամական հարձակման հետեւանքով: Նախնական տեղեկություններով, դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով: Միջադեպի հանգամանքները պարզվում են:





























