ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն, Թուրքիայից Հունաստան եկած փախստականների   38 տոկոսը երեխաներ են, հայտնում է  Deutsche Welle-ն: 

Կանայք եւ տղամարդիկ համապատասխանաբար 22 եւ 40 տոկոս են կազմում: Ընդհանուր առմամբ 2016-ի հունվարի 1-ից մինչեւ  մարտի  7-ը Հունաստան է եկել ավելի քան 132 հազար ներգաղթյալ: 

Հանձնակատարի վարչությունում նաեւ պարզաբանել են, որ միգրանտների  48 տոկոսը Սիրիայից է գալիս, 26 տոկոսը` Աֆղանստանից եւ 17 տոկոսը` Իրաքից: