ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Նրա ուղերձում մասնավորապես ասված է.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միացյալ նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
Ես ինքս եմ զգացել Հայաստանի ժողովրդի հյուրասիրությունը, երբ վերջերս առաջին անգամ այցելեցի Երեւան: Ես պատիվ ունեցա մեր Անկախության տոնը նշելու Հայաստանում, եւ հպարտությամբ նշում եմ Հայաստանի հարուստ մշակույթը եւ նվաճումները:
Ամերիկահայերը մեծ ավանդ ունեն ԱՄՆ-ում երկար տարիների ընթացքում` խորացնելով ընկերությունը եւ սերը մեր երկու երկրների միջեւ: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցությունը եւ կառուցել խոստումնալից ապագա մեր քաղաքացիների համար:
Ես Հայաստանի ժողովրդին մաղթում եմ անվտանգ ու երջանիկ Անկախության օր, թող խաղաղություն ու բարգավաճում լինի Ձեզ համար առաջիկա տարիներին»:





























