Թուրքիայում շարունակվում են քրդերի դեմ բռնությունները նույնիսկ ուսանողուհիների կողմից։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Յալօվա նահանգի Չնարջըքի ուսումնարաններից մեկի 6 ուսանողուհի մտել են դիարբեքիրցի 20-ամյա քուրդ ուսանողուհու տուն, ծեծել, նվաստացրել նրան, ճակատին գրել Թուրքիայի հանրապետություն, որից հետո նրա ձեռքը Թուրքիայի դրոշ են տվել ու լուսանկարել։ Ավելի ուշ քուրդ աղջկան նվաստացնելու լուսանկարները տարածել են համացանցում։

Ծեծի ենթարկված քուրդ աղջիկը ֆիզիկական եւ հոգեբանական տրավմայի հետեւանքով արդեն 10 օր դադարել է հաճախել ուսումնարան։