Թուրքիայում արգելված ձախակողմյան կուսակցությունները մարտի 12-ին քրդական PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հետ համատեղ զինած նոր շարժում են ստեղծել։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ձախակողմյան ու քրդական «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ համատեղ կազմակերպված ասուլիսում հայտարարել են համատեղ նոր շարժման մասին։

Հավաքված կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նոր շարժման անունն է «Ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժում», որը պայքարելու է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ֆաշիզմի դեմ։