Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում թուրք զինվորականները դաժանորեն սպանել են քուրդ ակտիվիստ Մահսուն Գյուրքանին։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Twitter-ում Perde Arkasi էջը հրապարակել է մի լուսանկար, որի տակ գրված է եղել, որ ամիսներ առաջ ոստիկաններից փախչող Մահսուն Գյուրքանը դաժանորեն սպանվել է։
Նշվում է, որ Մահսուն Գյուրքանը օրեր առաջ զինվորականների հետապնդումների հետեւանքով թաքնված է եղել Սուրի տներից մեկի նկուղում եւ նրան սպանելուց հետո են զինվորները տանկով ճզմել։





























