Թուրքիայի 9 նահանգներում մարտի 15-ին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության եւ «Տարածաշրջանային դեմոկրատական» (DBP) կուսակցության անդամների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։
Թուրքական IMCtv-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Կոնիա, Էլազըզ, Ուրֆա, Էսքիշեհիր, Անթալիա, Ադանա, Մուշ, Գիրեսուն եւ Դենիզլի նահանգներում ոստիկանները քրդական HDP եւ DBP կուսակցությունների անդամների դեմ գործողություններ են իրականացրել, որի ընթացքում ձերբակալել են մոտ 70 գործչի։ Նշվում է, որ ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչական կառույցի քարոզչություն անելու» կամ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։



























