Արեւիկ ՊԵտրոսյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո, որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի անունը՝ գրում է «Ժամանակ» օրաթերթը: «Ի տերբերություն շատ ԲՀԿ-ականների՝ Վարդան Բոստանջյանը արատավորված չէ եւ հենց այդպիսին է ընկալվում հասարակության կողմից:
Բայց այդ, լինելով տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր՝ նա բավական լավ է տիրապետում տնտեսական վիճակին: Իսկ վերջին շրջանում իր հարցարզրույցներում բավական լուրջ քննադատության էր ենթարկում կառավարությանն ու նրա վարած տնտեսական քաղաքականությունը:
Այնպես որ, եթե ԲՀԿ-ն փոխում է իր քվոտայով ԱԺ փոխնախագահ դարձած Արեւիկ Պետրոսյանին եւ նրա փոխարեն ավելի ակտիվ մարդու է դարձնում Աժ փոխնախագահ, ապա ամենահարմար տարբերակը Վարդան Բոստանջյանն է»,-նկատում է պարբերականը :




























