«Հրապարակ»-ի տեղեկություներով՝ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ու իր ենթակաները վերջերս բախում են ունեցել հայ տրասվեստիտների հետ: Դեպքերը ծավալվել են Կոմայգում: «Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանները նրանց հրահանգել են փողոցից հեռանալ, մտնել այգի եւ բանուկ հատվածում շոուներ չբեմադրել: Վերջիններս դիմադրել են՝ բացատրելով, որ դա իրենց բիզնեսի առանձնահատկությունն է: Ոստիկանները դիմել են ուժի գործադրման, ծեծը խիստ վրդովվեցրել է տրասնսվեստիտներին: Վերջիններս սպառնացել են կրկնվելու դեպքում ակցիա անել Ներսիկ Նազարյանի «Մոսկվիչկա» խանութի մոտ: Նշենք, որ «նույն պրոբլեմը» չեն ունեցել բիսեքսուալներն ու գեյերը, քանի որ վերջիններս բիզնեսով զբաղվում են այգում, ոչ թե ճանապարհի վրա:

Թերթը հիշեցնում է, որ տեւական ժամանակ Կոմայգուց թիթեռնիկներին փորձում է քշել Գագիկ Բեգլարյանը, սակայն դա անլուծելի խնդիր է, քանի որ վերեւներից պարբերաբար հրահանգում են դադարեցնել սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը: