Թուրքիայի Մարդին նահանգի 2 շրջաններում քրդերի դեմ գործողությունների ժամանակ 2 թուրք զինվորական է սպանվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Նուսայբին եւ Մազըդաղը շրջաններում թուրք զինվորականները մարտի 22-ին գործողություններ են իրականացրել քուրդ զինյալների դեմ։

Քուրդ զինյալները թուրքական զինուժի գործողություններին պատասխանել են 2 տարբեր վայրերում ճանապարհներին տեղադրված ռումբեր պայթեցնելով։ Այդ պայթյունների հետեւնաքով սպանվել է 2 եւ վիրավորվել՝ 10 թուրք զինվորական։