Թուրքիայի զինված ուժերի օդանավերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ մարտի 24-ին 30 րոպե տեւողությամբ F-16 եւ F-4 ռազմական օդանավերը ուժգին ռմբակոծության են ենթարկել Հյուսիսային Իրաքի Ավաշինի շրջանում գտնվող PKK-ի ճամբարները։