Ամերիկյան  JetBlu էժան չվերթներ իրականացնող ընկերության ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասսաուում, առանց բացելու հենասարքի դիմային կանգնակը, հայտնում է  Lenta-ն` վկայակոչելով CBS News-ին:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին, տեղի ժամանակով մոտավորապես 16:30-ին: Ավիաընկերության հայտարարությունից հետեւում է, որ Վաշինգթոն ուղեւորվող թիվ 29 չվերթի ինքնաթիռում 93 ուղեւոր է եղել եւ անձնակազմի չորս անդամ: 

Անձնակազմը մինչեւ վայրէջքը ցամաքային ծառայություններին հայտնել է հենասարքի դիմային կանգնակի անսարքության մասին: Օդանավակայանում ինքնաթիռին դիմավորել են փրկարարական ծառայությունները: